Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

 SpaceX-ը ուղեծիր կարձակի Sirius SXM-7 ամերիկյան կապի արբանյակը

 SpaceX-ը ուղեծիր կարձակի Sirius SXM-7 ամերիկյան կապի արբանյակը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX-ը պլանավորում Է դեկտեմբերի 11-ին ուղեծիր արձակել Sirius SXM-7 ամերիկյան կապի արբանյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Spaceflight Now մասնագիտացված կայքը:

Արձակումը պլանավորվում Է ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 11:20-ից մինչեւ 13:20 (Երեւանի ժամանակով 20:20-ից մինչեւ 22:20-ը)՝ Ֆլորիդայի նահանգի Կանավերալի հրվանդանի ԱՄՆ-ի ավիաբազայի 40-րդ մեկնարկային համալիրից:

SiriusXM ընկերության SXM-7 արբանյակի խնդիրը, որի զանգվածը հասնում Է յոթ տոննայի, Հյուսիսային Ամերիկայում S-ընդգրկույթով (դեցիմետրային եւ սանտիմետրային ալիքներով) ռադիոհեռարձակման ապահովումն Է:

Falcon 9 կրող հրթիռի առաջին բազմակի աստիճանը, որն արձակման համար կօգտագործվի արդեն յոթերորդ անգամ, պետք Է կառավարվող վայրԷջք կատարի Ատլանտյան օվկիանոսի լողացող հարթակի վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]