Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԲՀԿ-ն վաղ է համարում գնահատական տալ՝ հաջողվել է արդյոք վարչապետի հրաժարականի պահանջով պայքարը

ԲՀԿ-ն վաղ է համարում գնահատական տալ՝ հաջողվել է արդյոք վարչապետի 
հրաժարականի պահանջով պայքարը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն առավել քան վստահ է, որ իրենք հաջողելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Տոնոյանն ասաց դեկտեմբերի 11-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Դեռ շատ վաղ է գնահատական տալ՝ արդյոք պայքարը արդյունք տվել է կամ տալիս է, թե ոչ: Պայքարն ընթացքի մեջ է, և ես առավել քան վստահ եմ, որ մենք այս գործում հաջողելու ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի որևէ այլընտրանք»,- ասաց Տոնոյանը:

Նա նշեց, որ իրենք պայքարը շարունակելու են օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր եղանակներով:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին: Նա նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]