Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը մեկ ամսում աճել է 1.6%-ով, մեկ տարում՝ 4.7%-ով

Հայաստանում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը մեկ ամսում աճել է 1.6%-ով, 
մեկ տարում՝ 4.7%-ով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպառողական և արտարժույթի շուկաներում 2020թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 1.3% և 1.6% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2020թ. նոյեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% և 4.5% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են 0.5% և 1.6%-ով: 2020թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 499.6 դրամ, ինչը 4.7%-ով բարձր է 2019թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից (477.1 դրամ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]