Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1937 թ. դեկտեմբերի 11-ին գնդակահարվեց Գայը (Հայկ Բժշկյանց)՝ հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար, ԽՍՀՄ ԶՈՒ հայազգի հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922 թ.), կորպուսի հրամանատար (1935 թ., գեներալ-գնդապետ), պրոֆեսոր (1933 թ.): Նրա դիվիզիայի կարմիր բանակայինները դժվարանում էին արտասանել Հայկ անունը եւ Բժշկյանց ազգանունը, ուստի խնդրել էին իրենց հրամանատարին՝ դիմելու նրան Գայ մականունով, որն ավելի հեշտ էր արտասանվում:

-1946 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ին կից ստեղծվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային հիմնադրամը։

-1946 թ. դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 96 (1) որոշումը՝ Ռաֆայել Լեմկինի նախաձեռնությամբ, առաջին անգամ ճանաչում է ցեղասպանությունը որպես միջազգային ոճիր։

-1910 թ. դեկտեմբերի 11-ին Էջմիածնում վախճանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը (ծնվ.՝ 1845 թ.)։ Հաջորդել է Մկրտիչ Ա Վանեցուն (Խրիմյան Հայրիկ)։ Կաթողիկոսական գահին Մատթեւոս Բ Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Գեւորգ Ե Սուրենյանցը։

 

Հետաքրքիր փաստեր

-«Լեգո» ընկերությունը հիմնադրվել է 1932 թ. եւ ի սկզբանե զբաղվում էր արդուկի համար նախատեսված տախտակների եւ փայտյա խաղալիքների արտադրությամբ: Կոնստրուկտորի թողարկման առաջին պատենտը ստացվել է միայն 1958 թ.:

- «Լեգո»-ի գլխավոր գործարանը Դանիայում է, եւ այնտեղ դետալների պատրաստման համար օգտագործվում է տարեկան 60 տոննա պլաստիկ:  

-«Լեգո»-ի 37 գործարանում աշխատում է ավելի քան 8000 մարդ, որոնց կեսը՝ Դանիայում: 

- Իր գոյության ընթացքում «Լեգո» ընկերությունը թողարկել է ավելի քան 485 տրիլիոն  դետալ:

-Եթե 1 տարվա ընթացքում վաճառվող «Լեգո»-ի դետալներից պատրաստենք շղթա, այն մոլորակի շուրջ կպտտվի մոտ 10 անգամ:

- Չնայած նրան, որ տասնյակ տարիներ են անցել առաջին «Լեգո»-ների թողարկումից, միեւնույն է, բոլոր դետալները իրար հեշտ են միանում՝ անկախ արտադրման տարեթվից:

-Գործարանում կա հատուկ պահեստ, որտեղ յուրաքանչյուր թողարկված հավաքածուից մեկ հատ պահվում է:

-«Լեգո» ընկերությունը խաղալիք անվադողերի մեծագույն արտադրողն է՝ տարեկան ավելի քան 300 միլիոն փոքրիկ անվադող: 

-Ընկերության բոլոր հավաքածուների մարդուկների գլխին կա փոքրիկ անցք: Դա արված է նրա համար, որպեսզի եթե հանկարծ երեխան պատահմամբ խաղալիքը կուլ տա, կարողանա այդ անցքով շնչել:

-Եթե մինչ օրս թողարկված բոլոր լեգո-դետալները բաժանենք մոլորակի բոլոր բնակիչների միջեւ, յուրաքանչյուրը կստանա նվազագույնը 64 դետալ: 

-Ամեն վայրկյան աշխարհում վաճառվում է 7 տուփ «Լեգո»:

- Աշխարհում թողարկվել է մոտ 4 միլիարդ «Լեգո» մարդուկ, ընդ որում՝ առաջինը ստեղծվել է առաջին կոնստրուկտորից 20 տարի հետո:

- «Lego» անվանումն առաջացել է դանիական «Leg godt» արտահայտությունից, որը թարգմանաբար նշանակում է «լավ խաղալ»:

- Մեկ րոպեում միայն Բիլունդ քաղաքի գործարանում արտադրվում է «Լեգո»-ի 40 000 դետալ: 

-Գոյություն ունի «Լեգո»-ի 3900 տարր եւ 58 գույն:

-Տիեզերական փաստ՝ եթե կառուցենք  40 միլիարդ «Լեգո» դետալներից կազմված բուրգ, այն կհասնի Լուսնին:

- «Լեգո»-ի ամենամեծ հավաքածուն «Star Wars X-Wing»-ն է. այն ունի 5,3 միլիոն դետալ եւ կշռում է 23 տոննա:  

- Աշխարհում կա 6 «Legoland». սրանք զվարճանքի կենտրոններ են՝ կառուցված «Լեգո»-ից:

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]