Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանը 10 տարի անց առաջին անգամ զորավարժություններ է անցկացնելու ՆԱՏՕ-ի հետ

Ռուսաստանը 10 տարի անց առաջին անգամ զորավարժություններ է անցկացնելու 
ՆԱՏՕ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Սևծովյան նավատորմի ուժերը 30 երկրի՝ այդ թվում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հետ կմասնակցեն AMAN-2021 զորավարժություններին, որոնք 2021թ․ փետրվարին կանցկացվեն Պակիստանի Իսլամական Հանրապետության Կարաչի նավահանգստի ջրային տարածքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ТАСС գործակալությունը, այս մասին նշել է ՌԴ Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը։

Պակիստանի ռազմածովային ուժերի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերից բացի, զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ ռազմածովային ուժերը, Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը, Չինաստանի ռազմածովային ուժերը, Ճապոնիայի ռազմածովային ուժերը, Թուրքիայի, Ֆիլիպինների, Շրի Լանկայի, Ինդոնեզիայի նավատորմերը և Մալայզիայի թագավորական ծովային ուժերը:

«Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմածովային ուժերի հետ Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններին մասնակցությունը տեղի է ունենալու նախորդ՝ Bold monarch-2011 զորավարժությունների ավարտից 10 տարի անց, որոնք իրականացվել էին Իսպանիայի ափերի մոտ», - նշել  նավատորմի մամուլի ծառայությունը:

Էմմա Արդարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]