Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խորհրդարանը Դավիթ Նահապետյանին ընտրեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում

Խորհրդարանը Դավիթ Նահապետյանին ընտրեց ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Դավիթ Նահապետյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Նահապետյանի թեկնածությունը, որն առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցությունը, արժանացել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նահապետյանն ընտրվեց փակ գաղտնի քվեարկությամբ: Քվեարկությանը մասնակցել էր 84 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ, կողմ էր քվեարկել 81 պատգամավոր, դեմ՝ 1-ը:

Դավիթ Նահապետյանը ԿԲ-ում աշխատում է 2006-ից առ այսօր: Նահապետյանը 2006-2015 թթ-ին եղել է ԿԲ աշխատակազմի ղեկավարի տեղակալը, 2015-2017 թթ՝ ԿԲ աշխատակազմի ղեկավարը, 2017-ից՝ ԿԲ-ի գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]