Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանները Կառավարության շենքի մոտից բերման են ենթարկել 42 ցուցարարի. ակցիան ավարտվել է

Ոստիկանները Կառավարության շենքի մոտից բերման են ենթարկել 42 ցուցարարի. 
ակցիան ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Կառավարության մոտից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 42 անձի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը երթով շարժվել են կառավարության շենքի մոտից, մյուս մասը մնացել են շենքի դիմաց: Երթով շարժվողները, սակայն, չեն ցանկացել ենթարկվել ոստիկանության պահանջին՝ չանցնել փողոցների երթևեկելի հատվածով: Ընդդիմադիր կուսակցություններն իրենց հրավիրած ակցիան համարել են ավարտված:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Վազգեն Մանուկյանին: Նա նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները դեկտեմբերի 9-ին հանրահավաք էին հրավիրել Ազգային ժողովի շենքի դիմաց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am