Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում տները կորցրած ընտանիքներն ամեն անձի համար կստանան 250 հազար դրամ աջակցություն

Արցախում տները կորցրած ընտանիքներն ամեն անձի համար կստանան 250 հազար 
դրամ աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հաստատեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս միջոցառումը վերաբերում է այն անձանց, որոնք Արցախում պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները:

«Բացի ավերածությունների հետևանքով կորցրած տներից, կա նաև մարդկանց մի փոքր հատված, որոնք ուղղակի տեղահանված են որոշ գյուղերից: Քանի որ իրենք այդ մասով շահառու չէին հանդիսանում նախորդ միջոցառմանը, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու: Այսինքն, այն բոլոր քաղաքացիները, որոնք այս պահին չունեն բնակության վայր Արցախում, հանդիսանալու են շահառու»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ընտանիքը յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ անչափահասների հաշվով կստանա 250 հազար դրամ աջակցություն:

Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է սույն միջոցառման շահառու։ Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով: Միջոցառման շահառուների ցանկը տրամադրում է Արցախի կառավարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]