Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Արցախի կարգավիճակի որոշման 
անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության մշտական անվտանգության ապահովման և կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Նիդերլանդների խորհրդարանի կայքէջից:

Նիդերլանդների խորհրդարանի պատգմավորներ Վան դեր Գրաֆի, Ֆորդևինդի, Օմցիխտի և Բիսխոպի համատեղ մշակված բանաձևում նշված է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման, տեղի բնակչության համար ամուր անվտանգության ապահովման եւ կարգավիճակ որոշելու գործընթացի նախաձեռնման հրատապ անհրաժեշտություն կա: Այդ նպատակով կոչ ենք անում կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]