1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նոր չափումն 86 սանտիմետրով ավելացրել Է Էվերեստի բարձրությունը

Նոր չափումն 86 սանտիմետրով ավելացրել Է Էվերեստի բարձրությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը եւ Նեպալը հայտարարել են Երկիր մոլորակի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի նոր չափումների արդյունքները: Այժմ լեռան բարձրությունը պաշտոնապես կազմում Է 8 848,86 մետր, այսինքն՝ 86 սանտիմետրով բարձր նախորդ գնահատումից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել Է «Սինհուան»: Նեպալցի գեոդեզիստներն Էվերեստի գագաթին են հասել 2019 թվականի մայիսին: Անցյալ տարվա հոկտեմբերին Կատմանդուն եւ Պեկինը համաձայնության են եկել լեռան բարձրության համատեղ հայտարարման շուրջը: ՉԺՀ-ի մասնագետները նույնպես այդ գագաթ են բարձրացել անցյալ տարվա մայիսին:

Լեռան բարձրությունը չափել են Beidou նավիգացիայի ազգային համակարգի միջոցով: Լեռան բարձրության կրկնական չափման պլանները Նեպալի կառավարությունում հայտնվեցին այն ենթադրությունների ֆոնին, թե աշխարհի ամենաբարձր լեռը ցածրացել Է մի շարք ավերիչ երկրաշարժերից հետո, որոնք այդ երկրում տեղի ունեցան 2015 թվականի գարնանը: Դրանց զոհ դարձավ շուրջ 9 հազար մարդ Նեպալում, Հնդկաստանում, Չինաստանում եւ Բանգլադեշում: Էվերեստը գտնվում Է Նեպալի եւ ՉԺՀ-ի Տիբեթի Ինքնավար Շրջանի սահմանին: Տասնամյակների ընթացքում տարբեր երկրների գիտնականներ բազմիցս փորձել են չափել դրա բարձրությունը մինչեւ սանտիմետրի ճշգրտությամբ: Ավելի վաղ Նեպալն այն տեսակետի կողմնակցն Էր, որի համաձայն լեռան բարձրությունը կազմում Է 8 848 մետր (այդ ցուցանիշը 1954 թվականին արձանագրել են հնդկաստանցի տեղագիրները): 2005 թվականին ՉԺՀ-ի գիտնականներն ինչպես ավանդական գեոդեզիական մեթոդների, այնպես Էլ արբանյակային տեխնոլոգիաների միջոցով հանգեցին այն եզրակացության, որ Էվերեստի բարձրությունը կազմում Է 8 844,43 մետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]