Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքագետը վստահ է՝ Թուրքիայի համար անկյունաքարային հարց է Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալը

Թուրքագետը վստահ է՝ Թուրքիայի համար անկյունաքարային հարց է Մեղրիով դեպի 
Նախիջևան ճանապարհ ունենալը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ՝ Թուրքիայի համար այսօր անկյունաքարային է Մեղրիով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» նախաձեռնության շրջանակում կազմակերպված հանդիպմանը Մելքոնյանը շեշտեց, որ արևելագետ ուսանողներն անգամ կարող են փաստել, որ դա պանթուրանական ծրագրի ամենակարևոր, ամենացանկալի կետն է:

«Նրանք ձգտում են ամենացանկալի ճանապարհով Թուրքիան կապել Նախիջևանին, Նախիջևանը ցամաքային ճանապարհով կապել  Ադրբեջանին և այդպես շարունակ: Թուրքիայի և՛ նախագահի, և՛ ԱԳՆ նախարարի հայտարարությունները հիմնականում սևեռված են հենց Մեղրիի  խնդրի վրա, թե ինչպիսի ճանապարհ պետք է լինի, ինչպես գործարկվի»,-ասաց թուրքագետն ու հավելեց, որ չի բացառում՝Թուրքիան հայտարարի, որ կարող է բացել  Հայաստանի հետ սահմանը, ինչը մեզ համար սպառնալիք է լինելու, որովհետև մենք պատրաստ չենք  դրան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]