1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ մարզեր

ԱԻ նախարարն այցելել է սահմանապահ մարզեր

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը սկսել է մարզային այցերը սահմանապահ և սահմանամերձ շրջաններից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նրա առաջին կանգառը եղել է Տավուշի մարզը, հետո՝ Արարատն ու Սյունիքը: Նախարարը մեծ կարևորություն է տալիս այդ հենակետերում փրկարար ուժերի կողմից իրականացվող ծառայությանը: Վերջիններիս ներգրավվածությունը հակառակորդի հետ շփման գծում, ըստ նախարարի, ներկա իրավիճակում առավել քան անհրաժեշտ է: Նախարար Փիլոյանն այցերի ընթացքում ծանոթացել է մարզային փրկարարական վարչությունների ռեսուրսներին, շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: Ներկայացվել են առկա խնդիրները, տրվել են լրացուցիչ ցուցումներ՝ առավել կազմակերպված և արդյունավետ աշխատանքի համար: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել սահմանային գոտու փրկարարական ուժերին՝ պատերազմի ընթացքում առաջադրված խնդիրները պատվով կատարելու համար:

Անդրանիկ Փիլոյանը մեդալներով է խրախուսել մի շարք փրկարարների՝ հայրենիքի պաշտպանության գործում ակտիվ մասնակցության և ցուցաբերած քաջության համար: Նախարարի մարզային այցերը շարունակվելու են՝ նպատակ ունենալով արձանագրել ինչպես գրանցված հաջողություններն, այնպես էլ վեր հանված խնդիրները՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]