Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների հետեւանքները

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների հետեւանքները

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Թուրքիայի կողմից մեծ քանակությամբ սադրանքներ Է արձանագրել Արեւելյան Միջերկրականում, եւ հայտարարել այդ գործողությունների հետեւանքները քննարկելու ԵՄ ԱԳ նախարարների մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գերմանիան վերջին ամիսներին ակտիվորեն զբաղվել Է Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ երկխոսությունն առաջ տանելու ուղիներ գտնելով: Ցավոք, Թուրքիայի, Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ լարվածության պատճառով ուղղակի բանակցություններ չեն սկսվել, ընդհակառակը, շատ սադրանքներ են եղել, ուստի մենք այսօր անդամ-երկրների շրջապատում կքննարկենք, թե դրանից ինչ հետեւանքներ կարող են լինել»,-հայտարարել Է Մաասը: Բացի այդ, ԳԴՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների թեմայի կարեւորությունը Բայդենի՝ նախագահ ընտրվելուց հետո:

«Ի հայտ են գալիս բազմաթիվ շանսեր, որոնք մենք, որպես եվրոպացիներ, պետք Է օգտագործենք: Ամեն բան չի, որ նորովի կլինի, բայց շատ բաներ ավելի լավ կլինեն: Բայց մենք պետք Է հստակորեն որոշենք, թե պատասխանատվության ինչ բաժին ենք ստանձնում, եւ որտեղ ենք մենք պատրաստ համագործակցելու ԱՄՆ-ի հետ»,- ասել Է նախարարը: Ավելի վաղ Sputnik ռադիոկայանը հաղորդել Է, որ Անկարան ԵՄ-ից պահանջել Է «ընդունել իր սխալները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]