1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիան վճարել Է Ռուսաստանին C-400-ի մատակարարման դիմաց

Թուրքիան վճարել Է Ռուսաստանին C-400-ի մատակարարման դիմաց
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ՌԴ-ին վճարել Է բոլոր միջոցները C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման դիմաց, պարտավորագիրը փակվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռոստեխ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը: «Մենք ամբողջությամբ կատարել ենք պարտավորագիրը, այն փակվել Է, իսկ դա նշանակում Է, որ մենք բեռնառաքել ենք եւ ստացել բոլոր միջոցները»,-Չեմեզովը հայտարարել Է լրագրողներին՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին: Նա հայտարարել Է, որ Անկարայի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ կան: «Այդ պարտավորագիրը բացառիկ Էր, որովհետեւ այն իրականացվել Է ՆԱՏՕ-ի երկրի հետ: Թուրք գործընկերների հետ բանակցություններ ենք վարում նաեւ այլ տեխնիկայի շուրջ, հեռանկարներ կան»,-ասել Է Չեմեզովը: «Ռոստեխ»-ի ղեկավարը հայտարարել Է, որ ՌԴ-ն առաջվա պես Անկարայից որոշումների Է սպասում C-400-ի երկրորդ խմբաքանակի գնման վերաբերյալ: «Այժմ գնդակը Թուրքիայի կողմում Է. որոշումների ենք սպասում մեր գործընկերներից: «ՌոսօբորոնԷքսպորտը» գտնվում Է թուրքական կողմի հետ մշտական շփման մեջ եւ քննարկում հետագա համագործակցությունը»,-ասել Է Չեմեզովը: «Մենք քննարկում ենք նաեւ բաղադրամասերի արտադրության հնարավորությունը, այն, ինչը կարելի Է արտադրել նրանց մոտ: ՉԷ որ «Տրիումֆ» C-400-ը բարդ տեխնիկա Է: Դրա արտադրությունը զրոյից սկսելն անիրական Է»,-հավելել Է նա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]