Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո է տրամադրել Գեղարքունիքում ապաստանած արցախցիներին օգնելու նպատակով

Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո է տրամադրել Գեղարքունիքում 
ապաստանած արցախցիներին օգնելու նպատակով

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտը 50 հազար եվրո դրամաշնորհ է տրամադրել Գեղարքունիքի մարզում ապաստանած արցախցիներին  հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ինչպես §Արմենպրես¦-ին   տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, այս մասին ՀՀ Գեղարքունիքի մարզպետին հատուկ նամակով ծանուցել է Իզերի դեպարտամենտալ խորհրդի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեն, միաժամանակ հավաստիացնելով, որ շարունակվելու են 2019 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի եւ Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջեւ վերահաստատված ծրագրերի իրագործումը՝ կրթության, առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Պատասխան նամակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է իր երախտագիտությունը եւ պատրաստակամությունը՝ Իզերի դեպարտամենտի հետ համագործակցությունը շարունակելու համար։

«Հարգելի պարոն Ժան-Պիեռ Բարբիե, գոհունակությամբ ու խորին երախտագիտությամբ ընդունեցի Ձեր եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի մշակույթի ժառանգության եւ ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի զորակցությունը, որն արտահայտվել է ինչպես ոգեւորող խոսքերով, այնպես էլ՝ դրամաշնորհային աջակցության տեսքով։ Չափազանց ծանր են պատերազմի պատճառով մեզ հասցված վերքերը, սակայն դրանք արագ հաղթահարելու ճանապարհներ են գտնվում, երբ ի հայտ են գալիս բարի կամքի ու մարդասիրության նման մոտեցումներ։ Իզուր չի ասված, որ իսկական բարեկամությունը ավելի լավ դրսեւորվում է նեղության պահին։ Համոզված եմ, որ տարիների մեր համագործակցությունը ոչ միայն կունենա հուսալի շարունակություն, այլ նաև իր նպաստը կբերի մեր մարզի զարգացմանը, աղետալի պատերազմից տուժած և Գեղարքունիքի մարզ տեղափոխված արցախցի ընտանիքների կենսական խնդիրների հաղթահարմանը։

Մեր հայրենիքի ու ժողովրդի համար այս դժվարին օրերին Իզերի դեպարտամենտի կողմից ցուցաբերած աջակցությունը մեզ միայն հուսադրում է, տրամադրում ստեղծարար աշխատանքի: Գեղարքունիքի մարզի բնակչության, մարզում ապաստանած արցախցիների եւ անձամբ իմ անունից երախտագիտություն եմ հայտնում նման մարդասիրական ձեռնարկի համար, վստահեցնելով, որ տրամադրված դրամաշնորհային աջակցությունը կունենա հստակ հասցեականություն և արդյունավետորեն կծառայի իր նպատակին»,-գրված է մարզպետի  պատասխան նամակում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]