Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանեց Բուլղարիա

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանեց Բուլղարիա

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բուլղարիայի Վառնա քաղաք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Վառնայում դեկտեմբերի 6-ին և 9-ին կկայանան ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2020 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումները: Ազգային թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով

 

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան

Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա

Էմին Ղարաբեքյանս - «Մոբելկարիմի», Պորտուգալիա

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Կելսոն Վինիսիուս - «Բեթուն», Ֆրանսիա

Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան

Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն», Ֆրանսիա

Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900», Բելառուս

Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան

Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս

Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան

 

Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը հանգրվանել են Վառնա քաղաքի «Ռոսլին Դիմյատ» հյուրանցում:

Դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 20։30-ին, կկայանա Բուլղարիա-Հայաստան առաջին հանդիպումը։ Պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին։

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ