Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՃՏՊ Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին

ՃՏՊ Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 5-ին, ժամը 14:36-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փողոցի թիվ 36 շենքի դիմաց «Mercedes C 240» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Մ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից հողատարածք:

Փրկարարները Արամ Մ․-ին և ուղևոր Սևակ Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ Տուժածները հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]