Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայում սկսվել են Covid-19-ի դեմ ռիսկային խմբերի պատվաստումները. ինչ են պատմել պատվաստվածները

Մոսկվայում սկսվել են Covid-19-ի դեմ ռիսկային խմբերի պատվաստումները. ինչ են 
պատմել պատվաստվածները

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում սկսվել են կորոնավիրուսի դեմ ռիսկային խմբերի պատվաստումները՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով: : «Արմենպրես»-ի կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին օրը «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցն այցելել է պատվաստումների կենտրոն և պարզել, թե որքան մարդ է ցանկանում պատվաստվել:

Պատվաստումների կենտրոնները բացվել են շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին առավոտյան 08-00-ին և բաց կլինեն ամեն օր մինչև 20:00-ն:

Պոլիկլինիկաներից մեկի տնօրեն Մարիա Սոկոլովան ասել է, որ 10 րոպե է հատկացված  պատվաստման համար, օրական կարող են կատարել մինչև 100 մարդու պատվաստում:

Նախորդ օրը SMS հաղորդագրություններ են ուղարկվել ռիսկի խմբի անձանց: «Անցած գիշեր ես աշխատանքից տուն եկա, և ժամը 9-ին գրանցվեցի: Առավոտյան էլ sms ստացա», - ասել է սոցիալական ծառայության աշխատակից Անդրեյը, ով առաջիններից մեկն է, որ պատվաստվել է:  Նա նաև նշել է, որ առանձնապես ցավային ազդեցություն չկա, ներարկման պահին մի փոքր՝ մեկ րոպեից էլ քիչ ցավ է լինում, հետո անցնում է: «Ոչ մի սարսափելի բան չկա»,-ասել է նա:

«Մի փոքր հուզմունք, բայց ինձ լավ եմ զգում, ինձ վատ չեմ զգում»,-ասել է բուժաշխատող Մարինան:

Պատվաստանյութը ստանալուց և պատվաստանյութի նկատմամբ մարմնի արձագանքների մասին ծանուցելուց հետո անձին ուղեկցում են հանգստի գոտի: Այնտեղ նա հանգստանում է 30 րոպե: Նա կարող է ամսագիր կարդալ, երաժշտություն լսել: Այս ամբողջ ընթացքում նրա մոտ լինում է բուժաշխատող, որը պատրաստ է օգնել և պատասխանել հարցերին: Բոլոր ընթացակարգերից հետո անձին  տրվում է վկայական, և գրանցվում է երկրորդ չափաբաժինը ստանալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]