Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է 
ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Թադևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ, աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի: Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը»,- գրել է Թադևոսյանը:

Թելման Թադևոսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և քաղաքապետարանի աշխատակազմին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար:

Թելման Թադևոսյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2020թ. փետրվարի 18-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]