Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անվտանգային համակարգի հայկական լուծումը միկրո հարթությունն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անվտանգային համակարգի հայկական 
լուծումը միկրո հարթությունն է

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հեշտ ճանապարհը հաղթողի համար չէ, այն իրականում ճանապարհ էլ չէ, այլ աշխատանք, ամենօրյա տքնաջան, կենտրոնացած աշխատանք։ Ի վերջո, հաղթանակը վերջնանպատակ չէ, այլ սկզբնակետ, որից հետո պետք է սկսվի հետագա անկումներից զերծ մնալու եւ փորձությունների թակարդը չընկնելու համար հավերժական պայքարը։ Ինչպես արեւը չի «հոգնում», երբ «ստիպված» է լինում ամեն անգամ խավարը ճեղքելով լուսավորել Երկիրը, այնպես էլ մենք պետք է մեր օրը սկսենք ապրելու եւ արարելու անբեկանելի ցանկությամբ։

Այսօր մեր առջեւ դրված է առանցքային հարց, ինչպես ապահովել ազգի ու պետության անվտանգ գոյությունը եւ նախադրյալներ ստեղծել կայուն զարգացման համար։ Դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է անառիկ ամրոց դարձնել Հայաստանը։ Այս պարագայում ամրոցը հեռու է միջնադարյան կառույցի ֆիզիկական բնութագրից, այլ գերազանցապես հոգեւոր եւ տեխնոլոգիական անառիկություն է ենթադրում։ Մեր երկրի սահմանների պաշտպանությունը պետք է ոչ միայն վերեւ ուղղվի, այլեւ դեպի ներքեւ՝ ստորգետնյա հարթություններ։ Երբ պատերազմների ժամանակ օդային տարածքը եւ ճանապարհներն անվտանգ չեն լինում, ապա պետք է ունենանք այլընտրանքային կապուղիներ՝ ստորգետնյա։

Մյուս ուղղությունն այնպիսի ոլորտների զարգացումն է, որոնք հիմնականում պայմանավորված չեն բնակչության քանակով, երկրի տարածքի մեծությամբ կամ ուժի դրսեւորմամբ։ Գիտության եւ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություններ է ստեղծում ունենալու անվտանգության համակարգ, որի հիմքը միկրո հարթությունն է»:

                              Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]