Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամկետը կերկարաձգվի

Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման 
քննությունների ժամկետը կերկարաձգվի

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետները կերկարաձգվեն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հաշվի առնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առկա դիմումներն ու առաջարկները՝ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի, հավաստագրի համար վերապատրաստման վկայականի ժամկետների  վերաբերյալ, նախարարությունը տեղեկացնում է.

-քանի որ ՀՀ-ում պատերազմական դրությամբ պայմանավորված ֆորս մաժորային իրավիճակի պատճառով չի կազմակերպվել հավաստագրման քննությունների գործընթաց, և այս պահին հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է շուրջ 600 հավակնորդ, քննությունների ժամանակացույցը կերկարաձգվի մինչև 2021 թվականի մարտ ամիսը,

- եթե հավաստագրի կամ վերապատրաստման վկայականի  ժամկետը լրանում է պատերազմական դրությունից մինչև հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, ապա հավակնորդներին քննություններին մասնակցելու հնարավորություն կընձեռվի,

-պատերազմական դրությունից մինչև հավաստագրման համար անցկացվող քննությունների ավարտն ընկած ժամանակահատվածում, գործող տնօրենների պաշտոնավարման պայմանագրերի, հավաստագրերի, վերապատրաստման վկայականների ժամկետները լրանալու պարագայում, այդ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր տեղի մրցույթները կանցկացվեն հավաստագրման քննությունների ավարտին»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]