Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

«Մի դրամի ուժը»՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

«Մի դրամի ուժը»՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

ԵՐԵՎԱՆ,4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մի դրամի ուժն» ամփոփեց հերթական ծրագիրը․ 2 ամսվա ընթացքում IDBank-ն ու Idram-ը իրենց հաճախորդների կողմից կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցելով՝ կուտակեցին 3 603 291 ՀՀ դրամ, որը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։  

Idram ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով գումարը ծրագրի մեկնարկին որոշվել էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին․ «Սակայն տվյալ փուլում, երբ պատերազմն ավարտվել է, և մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, կարծում ենք, որ պետք է մեր պարտքը տանք հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքներին, և այս անգամ 3,5 մլն-ը գերազանցող գումարը փոխանցում ենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», - ասել է Գոռ Ամիրյանը։

«Ինչ վերաբերում է «Մի դրամի ուժի»՝ դեկտեմբերի 1-ից մեկնարկող հերթական փուլին, ապա այն ևս կծառայի հայրենիքի պաշտպաններին․ դեկտեմբերի 1-ից 2021թ․ փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում կուտակված «մի դրամները» կփոխանցվեն «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»,- ասել է Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը կարևորելով նման նախաձեռնությունները՝  նշել է, որ ներկայում Զինվորի տանը բուժում է ստանում 200 զինվոր։ «Ինչպես պարտադիր է զինվորական ծառայությունը, այնպես էլ պետք է պարտադիր լինի դրանից հետո հասնող աջակցությունը, և դա պետք է թե պետությունը անի, թե հասարակությունը»,- ասել է Հայկուհի Մինասյանը։

Ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ընդամենը վճարում կատարելով Idram հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Բանկի և Idram-ի տերմինալներով, հաճախորդները, չվճարելով անգամ 1 դրամ ավել, դառնում են բարի կամքի դեսպան, և IDBank-ն ու Idram-ը սեփական միջոցներից 1 դրամ փոխանցում են այս դեպքում՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ