Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մեր բակը» մանկապարտեզը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է երեխաներին ծեծելու մասին լուրերը

«Մեր բակը» մանկապարտեզը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է երեխաներին ծեծելու 
մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր բակը» մասնավոր մանկապարտեզը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մանկապարտեզի «Բաղրամյան» մասնաճյուղի տնօրեն Անի Հայրապետյանն ասաց, որ ձայնագրությունը հրապարակել է ծնողներից մեկը, ով իր երեխային 2 օր է ինչ տանում է այդ մանկապարտեզ:

«Հարցեր կան, որոնք դեռ չենք պարզել: Պետք է հասկանանք, թե ինչ ձայնագրություններ են: Ծնողներից մեկը հրապարակել է այդ ձայնագրությունը, սակայն մենք արդեն դիմել ենք բոլոր օրինական հարթակներ: Օրենքի սահմաններում կպարզվի՝ արդյոք այդ ձայնագրությունն արվել է մեր մանկապարտեզում, ըստ այդմ մենք հանդես կգանք մեկնաբանությամբ»,- նշեց Հայրապետյանը և հավելեց, որ, երբ իրավապահները կավարտեն իրենց գործը, կտան վերջնական եզրակացություն դեպքի առնչությամբ, այդ ժամանակ էլ համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ծնողները ներկայում հաղորդում են ներկայացնում հանցագործության մասին:

«Հետագա գործողությունների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»,- նշեցին ոստիկանությունից:

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]