Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիպրոսը 2021 թվականին COVID-19-ի դեմ պատվաստում ստացած զբոսաշրջիկներին կսկսի ընդունել առանց թեստի

Կիպրոսը 2021 թվականին COVID-19-ի դեմ պատվաստում ստացած զբոսաշրջիկներին 
կսկսի ընդունել առանց թեստի

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի իշխանություններն այն զբոսաշրջիկներին, որոնք COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստում են ստացել, այս երկիր կայցելեն առանց վարակի առկայության թեստավորում անցնելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Cyprus Mail հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի հայտարարությունը: «Տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսի կողմից ներկայացված պլանի համաձայն, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի մարտի 1-ին, մարդիկ, որոնք COVID-19-ի դեմ պատվաստում են ստացել, պարտավոր չեն լինի ժամանելուց հետո փաստաթուղթ ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի վերաբերյալ»,-ասվում Է փաստաթղթում: Ինչպես իր հերթին նշում Է The Guardian բրիտանական հրատարակությունը, այդ միջոցառումը ներառված Է երկրի ավիահաղորդակցությունների վերսկսման վերաբերյալ փոփոխված պլանի մեջ:

The Guardian-ն ընդգծում Է, որ Կիպրոսի կառավարության այս միջոցառումն այն բանի ապացույցն Է, որ կյանքը շատ ավելի պարզ կդառնա այն մարդկանց համար, ովքեր որոշել են COVID-19-ի դեմ պատվաստում ստանալ, չնայած իշխանությունների եւ փորձագետների այն հավաստիացումներին, թե պատվաստումը պարտադիր չի լինի: Ներկայում կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութերը, որոնք մշակվել են ամերիկյան Pfizer ընկերության կողմից, գերմանական BioNTech-ի հետ համատեղ, եւ Moderna ընկերության կողմից, ներկայացվել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կարգավորիչ մարմինների քննարկմանը: Դրա արդյունավետությունը, ըստ կլինիկական փորձարկումների արդյունքների, կազմում Է 95 տոկոս եւ 94,1 տոկոս՝ համապատասխանաբար: Այս շաբաթ Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որը հավանություն տվեց Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութի կիրառմանը: Պատվաստումների արշավը երկրում կսկսվի հաջորդ շաբաթ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]