Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգերի լիգայում գրանցած հաջողությունը համախմբվածության շնորհիվ ձեռքբերված հաղթանակ էր. Մելիքբեկյան

Ազգերի լիգայում գրանցած հաջողությունը համախմբվածության շնորհիվ ձեռքբերված հաղթանակ էր. Մելիքբեկյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն Ազգերի լիգայի ենթախմբում գրանցած հաջողությունը կապում է համախմբվածության հետ:

Մելիքբեկյանն, ով ասուլիսի միջոցով ամփոփում է տարին, շնորհավորեց հայ երկրպագուներին Ազգերի լիգայի ենթախմբում գրանցած հաղթանակի կապակցությամբ: «Այս պայմաններում որոնք առկա էին Հայաստանում վերջին շրջանում այս հաջողությունն էլ ավելի արժեքավոր է մեզ համար: Այդ համախմբվածությունն օգնեց մեզ հաջողության հասնել և չեմ կարող չընդգծել Կապառոսի աշխատանքը, քանի որ նրան հաջողվեց այս պայմաններում մարտունակ թիմ ստեղծել: Սա համախմբվածության շնորհիվ ձեռքբերված հաղթանակ էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասուլիս ժամանակ ասաց Մելիքբեկյանը: Վերջինս իր խոսքում առանձնացրեց նաև ֆուտբոլիստների կատարած աշխատանքը, որոնք մեծ նվիրումով գործեցին թիմի վերջին երկու խաղերում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]