Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ-ն կշարունակի Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը. Պեսկով

ՌԴ-ն կշարունակի Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր 
դիրքորոշումը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կշարունակի համբերատար և հետևողականորեն Թուրքիային հասցնել Ղրիմի պատկանելության վերաբերյալ իր դիրքորոշումը, այն մնում է լուրջ տարաձայնության խնդիր երկու երկրների միջեւ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղրիմը լուրջ տարաձայնությունների հարց է, այստեղ մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք: Մենք կշարունակենք մեր թուրք գործընկերներին հասցնել Ղրիմի հարցում մեր հետևողական դիրքորոշումը»,-ընդգծել է Պեսկովը:

Նա նաև հիշեցրել է, որ Ղրիմի թերակղզու պատկանելության հարցի վերանայումը ոչ մի կերպ չի կարող քննարկվել

Պեսկովի խոսքով ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարեւոր են երկու երկրների համար, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության տեսանկյունից

«Այդ հարաբերությունները փոխշահավետ բնույթ են կրում և հիմնված են միմյանց ներքին գործերին չմիջամտելու եւ միմյանց շահերը հարգելու սկզբունքների վրա», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ Թուրքիան ողջունում է Ուկրաինայի նախաձեռնությունը Ղրիմի հարցով բանակցային հարթակ ստեղծելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]