Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկվայում պլանավորում են COVID-19-ի դեմ պատվաստման 170 կենտրոն բացել

Մոսկվայում պլանավորում են COVID-19-ի դեմ պատվաստման 170 կենտրոն բացել

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի իշխանությունները հույս ունեն, որ մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի դեմ պատվաստման 170 կենտրոն կբացվի քաղաքում: Այդ մասին ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտնել Է սոցիալական զարգացման հարցերի գծով փոխքաղաքապետ Անաստասյա Ռակովան:

«Մենք պատվաստման 70 կենտրոն ենք բացել, շատ մեծ հույսեր ունենք, որ պատվաստանյութերն օրեցօր Մոսկվայում կստացվեն ավելի ու ավելի շատ, եւ մինչեւ տարեվերջ, առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա սկիզբը, մենք պատվաստման 170 կենտրոն կբացենք Մոսկվայում եւ հետագայում կավելացնենք դրանց քանակությունը»,-պատմել Է Ռակովան՝ հանդես գալով «Մոսկվա 24» հեռուստաալիքի եթերում:

Նա ճշտել Է, որ պատվաստման իրավունք ունեն ոչ միայն բժիշկները, ուսուցիչները, այլեւ ուսումնական եւ բժշկական հաստատությունների մյուս աշխատողները, նրանք, ովքեր զբաղվում են կլինինգով, կրտսեր բուժանձնակազմը, ադմինիստրատորները: «Որովհետեւ նրանք բժիշկներից եւ ուսուցիչներից քիչ չեն վտանգում իրենց՝ շփվելով մեծ թվով մարդկանց հետ»,-պարզաբանել Է փոխքաղաքապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]