Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Pfizer-ը մինչեւ տարեվերջ պատվաստանյութի կրկնակի պակաս չափաբաժին կարտադրի, քան պլանավորում էր

Pfizer-ը մինչեւ տարեվերջ պատվաստանյութի կրկնակի պակաս չափաբաժին կարտադրի, քան պլանավորում էր

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pfizer ընկերությունը մինչեւ 2020 թվականի վերջը կկարողանա պլանավորած 100 միլիոնի փոխարեն արտադրել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 մլն չափաբաժին՝ անհրաժեշտ նյութերի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրի:

«Մենք ուշացել ենք: Նյութերի առանձին խմբաքանակներ, ինչպես պարզվել Է, չեն համապատասխանել մեր ստանդարտներին: Մենք լուծել ենք այդ խնդիրը, սակայն ժամանակ չունենք, որպեսզի մատակարարումների պլանը կատարենք այս տարի»,-հրատարակությանն ասել Է աղբյուրը, որը մասնակցում Է պատվաստանյութի վրա աշխատանքին:

Հրատարակության զրուցակիցը պարզաբանել Է, որ այս պատվաստանյութի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարումների կազմակերպումն անցկացվել Է արագացված տեմպերով: «Այս դեպքում ամեն բան կատարվել Է միաժամանակ. մենք բաղադրիչների մատակարարումների համակարգի վրա սկսել ենք աշխատել մարտին, երբ պատվաստանյութի մշակումը չԷր ավարտվել: Դա միանգամայն աննախադեպ Է»,-ասել Է նա:

Թերթը պարզաբանում Է, որ սովորաբար ընկերություններն սկզբում մշակում են պատվաստանյութը, ստանում են օգտագործման թույլտվություն, իսկ արդեն հետագայում կարգավորում արտադրության համար անհրաժեշտ ամեն ինչի մատակարարումները: Իսկ COVID-19-ի դեպքում հարկ եղավ ամեն բան անել շատ սեղմ ժամկետներում եւ պատրաստվել զանգվածային արտադրության՝ չսպասելով պատվաստանյութի մշակումն ավարտելուն: Pfizer-ը պատվաստանյութը մշակել Է գերմանական BioNtech-ի հետ համատեղ:

Պատրաստուկը կիրառման թույլտվություն Է ստացել Մեծ Բրիտանիայում: Սպասվում Է, որ այն շուտով նույնպիսի թույլտվություն կստանա ԵՄ-ի երկրներում եւ ԱՄՆ-ում: Ամերիկյան ԶԼՄ-ները պարզաբանում են, որ պատվաստման ժամանակ կպահանջվի երկու ներարկում: Ուստի 50 մլն չափաբաժինը կբավականացնի 25 մլն մարդու պատվաստման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]