1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բաքվի անդրանիկ ապակառուցողական ժեստը բանակցությունների մեկնարկին

Բաքվի անդրանիկ ապակառուցողական ժեստը բանակցությունների մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Արցախի հիմնահարցի կարգավորման դիվանագիտական գործընթացների նոր փուլը: Մասնավորապես, այն արդեն քննարկման առարկա է դարձել երեկ մեկնարկած ԵԱՀԿ նախարարների խորհրդի բարձրաստիճան անդամների հանդիպման ժամանակ: Առցանց ձեւաչափով անցկացված լիագումար նիստերի ընթացքում քննարկվել է եվրոպական այս կառույցին անդամակցող երկրների տարածքում 2020 թվականի անվտանգության խնդիրների եւ ճգնաժամերի ողջ շարքը՝ Արցախի պատերազմը, Ուկրաինայի արեւելքի խնդիրը, Մերձդնեստրի կարգավորումը եւ Բելառուսում հետընտրական զարգացումները։

Այստեղ առանցքային էր Արցախում հրադադարի ռեժիմի հաստատման հիմնական նախաձեռնողի եւ երաշխավորի՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի ելույթը: Վերջինս հայտարարել է, որ Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Նկատելով, որ հակամարտությունների կարգավորման հարցում կազմակերպության ներուժը շարունակում է պահանջված մնալ՝ նա շեշտել է. «ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակները կարգավորելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի մեծ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Մենք դա ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին կշարունակենք նպաստել ամեն կերպ: Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջեւ համագործակցությունը»:

Լավրովը կրկին ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առաջնայնությունը, որով ամրագրվում է արցախյան հիմնահարցի կարգավորման երեք սկզբունքների՝ ուժի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների շուրջ բանակցությունների շարունակման պատրաստակամությունը:

Այս մոտեցմանը տրամագծորեն հակառակ բովանդակությամբ ելույթ է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհան Բայրամովը: Վերջինս կրկնել է իր ղեկավարի մինչ այդ արած հայտարարությունը, ըստ որի, Ադրբեջանը վճռականորեն տրամադրված է  Լեռնային Ղարաբաղի վերաինտեգրմանը իրենց պետության քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներ՝ երաշխավորելով բնակիչների բոլոր իրավունքները:

Հիմնախնդրի էությանը ծանոթ յուրաքանչյուր անհատի համար ակնհայտ է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության աբսուրդության աստիճանը: Նման այրունալի պատերազմից հետո միայն մեղսունակության հետ խնդիրներ ունեցողները կարող են հավատալ Ադրբեջանում էթնիկ հայերի խաղաղ գոյակցության թեզին: Բայց այս երկիրը նման հայտարարություններով ոչ միայն մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը, այլեւ կոշտ ազդակ է ուղարկում ԵԱՀԿ-ին, որի հովանու ներքո է գործում Մինսկի խումբը՝ միջազգայնորեն ընդունված բանակցային միակ ձեւաչափը:

Հայաստանի դիրքորոշումը հստակ արտահայտել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից: Պատերազմի ընթացքում միջազգային հանրության մոտ էլ ավելի ամրապնդվեց եւ խորացավ այն ընկալումը, որը մենք 26 տարի շարունակ պնդում էինք. արցախյան հիմնահարցը բնիկ ժողովրդի՝ արցախահայության՝ իր իսկ պատմական հայրենիքում ազատ եւ արժանապատիվ ապրելու հարց է: Աշխարհի տարբեր երկրներում բոլոր մակարդակներում մեր շփումները վկայում են, որ միջազգային հանրությունում ամրագրվել է այն ընկալումը, որ Արցախը որեւիցե կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո, եւ արցախահայությունն ունի բոլոր այն իրավունքները, ինչ աշխարհի բոլոր ժողովուրդները»,-հայտարարել է ԱԳ նախարարը:

Ուղիղ բանակցություններից առաջ Ադրբեջանի դրսեւորած այս ծայրահեղական կեցվածքը փաստում է, որ ծավալուն դիվանագիտական աշխատանք պետք է տարվի վերջինիս կառուցողական դաշտ բերելու համար: Այս ռեսուրսատար գործընթացը ոչ միայն Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների, այլեւ միջազգային մյուս դիվանագիտական կառույցների լուծելիք խնդիրն է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]