1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կենտրոնականի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել

Կենտրոնականի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները բացահայտել են մի քանի գողության դեպքեր, որոնցից մեկը կատարվել է սննդի կետից։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նոյեմբերի 18-ին, ժամը 21-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը Մաշտոցի պողոտայի սննդի կետերից մեկի հանդերձարանի պահարաններից գողություն են արել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը սննդի կետում արձանագրեց, որ հափշտակել են գանձապահների դրամապանակները, որոնց մեջ եղել են գումար, նույնականացման և բանկային քարտեր:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է Սպիտակի 42-ամյա մի բնակիչ։

Նա դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն, տվեց խոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ տղամարդը նոյեմբերի 30-ին «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի մի խանութ-սրահի սեղանի վրայից գողացել է «Այֆոն»:

Վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]