Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք

Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը 2020թ․ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական գործակալությունը, վերջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայից զենքի արտահանումը դեպի Ադրբեջան աճել է 600 տոկոսով։ Ադրբեջանը Թուրքիայից ներմուծած  զինամթերքն ու ռազմական տեխնիկան ակտիվորեն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում:

Ըստ Yeni Şafak-ի ՝ Ադրբեջանի կողմից ակտիվորեն օգտագործվող թուրքական պաշտպանական արդյունաբերության արտադրանքը գրավել է աշխարհի ուշադրությունը: Բազմաթիվ երկրներ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո «թակել են Թուրքիայի դուռը»` տեղական և ազգային ռեսուրսներով արտադրված ապրանքները գնելու նպատակով:

Էմմա Արդարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]