1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է գնաճի նոր տվյալները

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է գնաճի նոր տվյալները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հրապարակել է 2020թ․ նոյեմբեր ամսվա դրությամբ գնաճի տվյալները։ 2020թ․ նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 2.30% գնաճ, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` 13.19%, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` 14.03%, իսկ տասներկու ամիսների միջին ցուցանիշով գնաճը կազմել է 12.04%:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ըստ հիմնական ծախսային խմբերի՝ նոյեմբեր ամսվա ամենաբարձր աճը գրանցած խմբերը հերթականությամբ տրանսպորտն է՝ 4,51%-ով, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները՝ 4,13% և կենցաղային ապրանքները՝ 1,69%:

Հիմնական խմբերը, որոնցում աճը ցածր էր նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՝ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտն էին համապատասխանաբար 0,67%-ով, ապա հագուստը և կոշիկները ՝ համապատասխանաբար 0,99%-ով: Մյուս կողմից, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելի բարձր աճ գրանցած հիմնական խմբերը տարբեր ապրանքներն ու ծառայություններն էին ՝ 29,42%, պարենային և ոչ ալկոհոլային խմիչքները ՝ 21,08% և տրանսպորտը ՝ 18,67%:

2020թ․ նոյեմբերին ինդեքսում ընդգրկված 418 ապրանքից 54-ի միջին գինը նվազել է, 42-ի միջին գինը մնացել է անփոփոխ, իսկ 322 ապրանքատեսակի միջին գինը աճել է:

Թուրքական Anadolu գործակալության կողմից անցկացվոց հարցմանը մասնակցած տնտեսագետները ակնկալում էին, որ նոյեմբերին Սպառողական գների ինդեքսը (TÜFE) կաճի 1,1 տոկոսով: Տնտեսագետների" նոյեմբեր ամսվա գնաճի սպասումների միջին ցուցանիշի համաձայն (1,10 տոկոս) հաշվարկվում էր, որ տարեկան գնաճը, որը նախորդ ամսվա ընթացքում կազմել էր 11,89%, կաճի մինչև 12,69%:

Թուրքիայի վիճակագրական ծառայության հոկտեմբերին հրապարակած գնաճի տվյալների համաձայն Սպառողական գների ինդեքսը հոկտեմբեր ամսին, անցյալ տարվա նույն ամսվա նկատմամբ բարձրացել էր 11.89%-ով: Անցած ամսվա ինդեքսում ընդգրկված 418 նյութից 52-ի միջին գինը նվազել էր, 42-ի գնի մեջ փոփոխություն չէր եղել, իսկ 324-ի գինը աճել էր: 

Էմմա Արդարյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]