Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Եռաբլուր» պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի

«Եռաբլուր» պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»ՀՈԱԿ-ը վերջին օրերին «Եռաբլուր»-ում ակտիվ աշխատանքներ է տանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի, բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում, հատվել է 25 անկենսունակ ծառ:

Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։ Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին»,- գրել է Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]