1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկական կողմի բանակցային ռազմավարության նոր ելակետեր են բանաձևվում․ Շահան Գանտահարյան

Հայկական կողմի բանակցային ռազմավարության նոր ելակետեր են բանաձևվում․
Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը մեկնաբանել է Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի մասին։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ընդգծեց, որ Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշման ամենից ուշագրավ կետը հաստատումն է Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության։ 

«Սա կարող է լինել ուղենիշ՝  հայկական կողմի բանակցային նոր ռազմավարության մշակման։ Բելգիայի խորհրդարանական հանձնաժողովը կոչ է անում  նաեւ վերադառնալ  ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցություններին՝  նշելով միջազգային այլ դերակատարների ներկայության անհրաժեշտությունը։   Բելգիական բանաձեւի այս նախագիծը ըստ էության լրացնում է  Ֆրանսիայի Սենատի որոշմանը Արցախի ճանաչման առումով»,- ասաց նա։  

Գանտահարյանը հավելեց՝ ընկալելով Ֆրանսիայի կամ ընդհանրապես Եվրոպայի վերջին գործընթացներից դուրս մնալու իրողությունից բխած այս քայլերի քաղաքական տրամաբանությունը, այդուհանդերձ պետք է նկատել, որ երկու որոշումներում բանաձևվել են բանակցային ռազմավարության գերակա երկու ուղղություն՝ Արցախի (ԼՂԻՄ) տարածքային ամբողջականության վերականգնման  եւ այդ սահմաններով անկախության ճանաչման առաջադրանք։

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։  
Բաձևում նշվում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները, որն  արտացոլվում է  հանձնաժողովի կողմից այսօր ընդունված դիրքորոշման մեջ։ Բանաձևի նախագիծը  դեռևս ենթակա է Խորհրդարանի գալիք լիագումար նիստում քվեարկման  և հաստատման, ինչը նշանակում է, որ այն դեռևս վերջնական չէ։ Բանաձևի այս նախագծում խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, որին ակտիվորեն աջակցել են Թուրքիան և օտարերկրյա վարձկանները։ Բանաձևը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական  ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին։ Այն, մասնավորապես, կոչ է անում Թուրքիային դադարեցնել իր միջամտությունն այս հակամարտությանը,  զերծ մնալ տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից,  ինչպես նաև հրաժարվել Սիրիայի բնակչությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերաբնակեցնելու ծրագրից։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]