Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմն առաջիկայում պարգևավճար չի ստանալու

Սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմն առաջիկայում 
պարգևավճար չի ստանալու

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմը պարգևավճար չի ստացել և առաջիկայում չի ստանալու: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը:  

«Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ մեր նախարարության կրտսեր աշխատակազմի բազմաթիվ աշխատակիցներ ստանում են բավականին ցածր վարձատրություն, և պարգևավճարներն այս պարագայում պետք է դիտարկենք ոչ թե պարգևավճար, այլ վարձատրության որոշակի հատված: Այս մասով, կարծում եմ, որոշակի աշխատակիցների լրացուցիչ վարձատրության անհրաժեշտություն կա: Ինչ վերաբերում է անձամբ ինձ և նախարարության ղեկավար անձնակազմին, ապա իմ նշանակունմից հետո ոչ ես, ոչ ղեկավար անձնակազմը պարգևավճար չի ստացել ու առաջիկայում չի էլ ստանալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Առաքելյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]