Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կառավարության որոշումները տեղավորվում էին իմ հրապարակած ճանապարհային քարտեզի մեջ․ վարչապետ

Կառավարության որոշումները տեղավորվում էին իմ հրապարակած ճանապարհային 
քարտեզի մեջ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում ընդունված որոշումները տեղավորվում էին նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի մեջ։ Այդ մասին կառավարության նիստի ավարտին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրն այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակի: 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ ճանապարհային քարտեզի շրջանակում կառավարության նիստում ընդունվել են հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և կրթության ոլորտում բարեփոխումների երկու խոշոր փաթեթ: 

«Դրանք չզեկուցվող հարցերի մեջ են, քանի որ դեռևս շատ քննարկումներ են տեղի ունենալու դրանց վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը:

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց արցախահությանն աջակցություն ցուցաբերելու 3 միջոցառում: Մինչ այս ընդունվել էր ևս 2 միջոցառում:  

Նոյեմբերի 18-ին հրապարակած ճանապարհային քարտեզում վարչապետը ներկայացրել է մեկ տասնյակից ավելի կետեր, որոնք առաջիկա 6 ամիսների ընթացքում լինելու են կառավարության գործունեության առաջնահերթությունների մեջ: Կետերը վերաբերում են պատերազմի հետևանքների վերացմանը, արցախահայությանը աջակցությանը և այլ թեմաների: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]