Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եգիպտոսում առնվազն հինգ մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով

Եգիպտոսում առնվազն հինգ մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում առնվազն հինգ մարդ Է զոհվել շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել Է El-Watan թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության համաձայն, դեկտեմբերի 2-ի երեկոյան քաղաքի կենտրոնում տեղի Է ունեցել շենքերից մեկի փլուզում, զոհ են դարձել երեք տղամարդ եւ երկու կին, միջադեպի վայրում աշխատում են փրկարարները: Հաղորդվում Է, որ փլված չորսհարկանի շենքը հին Էր, 2000 թվականից ի վեր երեք որոշումներ են կայացվել, որոնք պարտադրում Էին վերանորոգում անցկացնել, բայց այն այդպես Էլ չիրականացվեց: Ալեքսանդրիայի նահանգապետի խոսքով՝ փլվածքների տակ գտնվում Է ինը մարդուց բաղկացած եւս երկու ընտանիք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]