Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վեցկիլոմետրանոց մոխրասյուն Է բարձրացել Կամչատկայում Կլյուչեւսկի հրաբխի վրա

Վեցկիլոմետրանոց մոխրասյուն Է բարձրացել Կամչատկայում Կլյուչեւսկի հրաբխի վրա

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլյուչեւսկի գործող հրաբուխը, որը ժայթքել Է Կամչատկայում, դեկտեմբերի 3-ի առավոտյան ծովի մակերեույթի նկատմամբ մինչեւ 6 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ՀԱՄ-ի (Հեռավորարեւելյան մարզ) Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի (ՀՍԻ) Կամչատկայի հրաբուխների ժայթքումների արձագանքման խումբը (KVERT):

«Տեսանյութերի եւ արբանյակային տվյալների համաձայն, մոխրի շլեյֆը տարածվում Է հրաբխից 13 կիլոմետր դեպի արեւելք-հյուսիս-արեւելք»,-ասվում Է հաղորդագրության մեջ: KVERT-ը այս հրաբխի վտանգավորության նարնջագույն կոդ Է սահմանել օդագնացության համար: Կլյուչեւսկի շրջանում օդանավերի երթեւեկության միջազգային ուղեգծեր չեն անցնում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունում «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են, որ տարածաշրջանի բնակավայրերում մոխրատեղումներ դեռ չեն գրանցվել: Կլյուչեւսկին գործող հրաբուխ Է, որ գտնվում Է Կամչատկայի արեւելքում. նրա բարձրությունը կազմում Է 4,85 հազար մետր: Այն գտնվում Է Պետրոպավլովսկի Կամչատկայից 360 կիլոմետր հեռավորության վրա, նրա լանջին գտնվում Է Կլյուչի գյուղակը: Կլյուչեւսկին աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am