Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Ճապոնիայում մինչեւ 2035 թվականը մտադիր են ներքին շուկայից վերացնել բենզինային եւ դիզելային ավտոմոբիլները

Ճապոնիայում մինչեւ 2035 թվականը մտադիր են ներքին շուկայից վերացնել բենզինային եւ դիզելային ավտոմոբիլները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մինչեւ 2030-ական թվականների կեսերը մտադիր Է սահմանել ներքին ավտոշուկայի ավելի խիստ կանոններ, որպեսզի վաճառքներից բացառի բենզինային եւ դիզելային ավտոմոբիլները: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ճապոնիայի Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության պլանների համաձայն՝ կարելի կլինի որպես նոր ձեռք բերել սոսկ հիբրիդներ, Էլեկտրամոբիլներ եւ վառելիքի տարրերով ավտոմոբիլներ: Այդ միջոցները դիտվում են որպես Տոկիոյի այն ռազմավարության մի մասը, որը նպատակամիտված Է այն բանին, որպեսզի մինչեւ 2050 թվականը լիովին դադարեցվեն մթնոլորտ ածխաթթվական եւ մյուս ջերմոցային գազերի արտանետումները: Ներկայումս Ճապոնիայի շուկայում վաճառվում են բավականաչափ շատ հիբրիդային մոդելներ: Դրանք ներկա են գործնականում բոլոր ավտոարտադրողների մոդելային շարքերում: Միեւնույն ժամանակ լայն սպառման համար Էլեկտրամոբիլներ այստեղ արտադրվում են սահմանափակ քանակով:

Nissan-ն այժմ վաճառում Է Leaf Էլեկտրական հեթչբեկը՝ ընթացքի 250 – 270 կիլոմետր պաշարով: Նաեւ 2021 թվականին պետք Է սկսվի Ariya քրոսովերի սերիական արտադրությունը՝ ավելի հզոր կուտակիչներով, որոնք ավտոմոբիլին թույլ են տալիս կախված վերափոխակից ընթանալ 340-ից մնչեւ 500 կիլոմետր մեկ լիցքավորմամբ: Նաեւ վերջերս իր առաջին Էլեկտրամոբիլն Է ներկայացրել Honda Motor-ը: Այնուամենայնիվ Ճապոնիայի Toyota Motor առաջատար ավտոկոցեռնի ընթացիկ մոդելային շարքում Էլեկտրամոբիլները բացակայում են: Ընկերությունն առաջարկում Է բազմաթիվ հիբրիդներ եւ Mitrai ջրածնով ավտոմբիլը, սակայն այդ մոդելը գործականում պահանջարկ չի վայլեում: Դրա հետ մեկտեղ Toyota-ն արդեն հայտարարել Է մինչեւ 2025 թվականն այն ավտոմոբիլները ներքին շուկայից հանելու պլանների մասին, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ