Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ՛Էստենը

Մահացել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժիսկար դ՛Էստենը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի լույս 3-ի գիշերը կյանքի 95-րդ տարում վախճանվել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենը: Այդ մասին հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժիսկար դ՛Էստենը մահացել Է Լուար եւ Շեր դեպարտամենտում գտնվող իր կալվածքում: Այս տարվա նոյեմբերին նրան հոսպիտալացրել Էին սրտի անբավարարության պատճառով: Արդյունքում նախկին նախագահն սկսել Էր ապաքինվել, եւ նրան դուրս գրեցին հիվանդանոցից: Ժիսկար դ՛Էստենը Ֆրանսիայի նախագահն Է եղել 1974 թվականի մայիսի 27-ից մինչեւ 1981 թվականի մայիսի 21-ը:

1981 թվականին նա իր թեկնածությունն Է առաջադրել երկրի նախագահի երկրորդ ժամկետի համար. Ժիսկար դ՛Էստենը պարտություն կրեց սոցիալիստ Ֆրանսուա Միտերանից: 2001 թվականին Ժիսկար դ՛Էստենը գլխավորել Է եվրոպական Կոնվենտը, որն ստեղծվել Էր Եվրոպական միության սահմանադրության նախագիծը մշակելու համար, որին, վերջին հաշվով, վիճակված չԷր կայանալ: ԵՄ-ի երկրների լիարժեք սահմանադրության փոխարեն հավանություն տվեցին դրա զգալիորեն պարզեցված տարբերակին՝ Լիսաբոնի պայմանագրին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]