Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Մարտ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից ռեկորդային օրական մահացություն են արձանագրել. NYT

ԱՄՆ-ում կորոնավիրուսից ռեկորդային օրական մահացություն են արձանագրել. NYT
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում այն մարդկանց թիվն, ովքեր մահացել են նոր կորոնավիրուսի հարուցած հետեւանքներից, անցած օրը գերազանցել Է առավելակետային ցուցանիշները, որոնք սահմանվել Էին այս տարվան գարնանը: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտնել Է The New York Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ անցած օրը COVID-19-ի հարուցած բարդություններից Միացյալ Նահանգներում մահացել Է 2 760 մարդ: Այսպիսով նորացվել Է այն հակառեկորդը, որը սահմանվել Էր այս տարվա ապրիլի 15-ին, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով 2 752 մարդ Էր մահացել 24 ժամվա ընթացքում:

Ավելի վաղ թերթը հայտնել Է, որ դեկտեմբերի 2-ին համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ այն հիվանդների թիվը, որոնք ԱՄՆ-ի հիվանդանոցներում են գտնվում հաստատված COVID-19-ով, գերազանցել Է 100 հազարը: Նրանցից գրեթե 20 հազարը գտնվում Է վերակենդանացման բաժանմունքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:









youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ