1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շուրջ 3000 հայտ է ներկայացվել՝ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունից տուժած տների վերանորգման համար  

Շուրջ 3000 հայտ է ներկայացվել՝ Ստեփանակերտի հրթիռահրետակոծությունից 
տուժած տների վերանորգման համար  

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռահրետակոծությունների հետևանքով Ստեփանակերտում ավերածությունների ճշգրտումը շարունակվում է. ամեն ընտանիքի ժամանման հետ նոր վնասներ են ի հայտ գալիս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստեփանակերտի փոխքաղապետ Սամվել Ղուլյանը՝ մանրամասնելով, որ վնասվել են բնակելի տների տանիքներ, պատուհանների ապակիներ:

«Հիմնովին ավերվել և վերակառուցման ենթակա է մոտ 40-50 տուն՝ այդ թվում 2 բազմաբնակարան շենք: Անօթևան մնացած ստեփանակերտցիներին տեղավորելու համար պետական աջակցությամբ վարձակալում և տրամադրում ենք բնակարաններ: Բացի այդ աշխատանքներ են տարվում վնասված տանիքների ու պատուհանների վերանորոգման ուղղությամբ, որից հետո կեցության բավարար պայմաններ են ստեղծվում վերադարձող մեր համաքաղաքացիների համար: Նախնական տվյալներով` թեթև վնասներ կրած բնակարանների (դռներ, պատուհաններ, տանիքներ) խնդրով   քաղաքաշինության նախարարության թեժ գծին ստացվել է շուրջ 3000 հայտ: Յուրաքանչյուր վերադարձող բնակչի հետ այդ թիվը շարունակում է աճել:  Որոշ չափով դեռևս վերականգնման կարիք ունեն նաև մայրաքաղաքի  ենթակառուցվածքները: Փակ դռներով բնակարանների տանտերերը  վերադառնալով հայտնաբերում են, որ վնասված գազատարի հետևանքով  արտահոսք կա: Ընդհանուր առմամբ, գլխավոր գազատարի աշխատանքը ամբողջությամբ վերականգնված է: Ստեփանակերտի որոշ հատվածներում նաև արտաքին լուսավորության ապահովման խնդրի լուծման ուղղությամբ ենք աշխատում»,-ասաց փոխքաղաքապետը: 

Անդրադառնալով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից Ստեփանակերտում ապաստանած բնակիչներին աջակցելու հարցին` Սամվել Ղուլյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը  նրանց ապահովում է սննդով, անկողնային պարագաներով և անհրաժեշտության դեպքում նաև  էլեկտրատաքացուցիչներով։

Վան Նովիկով 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]