Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Գուգարքի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գուգարքի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտել։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Դեկտեմբերի 1-ին Գուգարքի բաժնի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքը բացահայտվեց:

Ժամը 22.30-ի սահմաններում համայնքային ոստիկանները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են Վանաձորի 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ նոյեմբերի 27-ին Դսեղ գյուղի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստված նյութերն, ըստ ենթակայության, ուղարկվել է ոստիկանության Թումանյանի բաժին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ