Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Պարույր Սևակ գյուղի մոտ շրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է

Պարույր Սևակ գյուղի մոտ շրջված ավտոմեքենայի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 2-ին, ժամը 16:32-ին ահազանգ է ստացել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 76-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վաչագան Կ․, ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Վաչագան Կ․-ի դին մոտեցրել՝ շտապօգնության ավտոմեքենային։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ