Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

ԿԳՄՍ նախարարությունը վերսկսել է մրցույթների իրականացման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը և ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոկտեմբերի 7-ից ժամանակավորապես կասեցրել էր քաղաքացիական ծառայության (արտաքին), պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Հիմք էր ընդունվել այն իրողությունը, որ ՀՀ քաղաքացիների մի մասը հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու նպատակով զորակոչվել կամ կամավորագրվել է և չի կարող մասնակցել մրցույթներին։

Դեկտեմբերից մրցույթների իրականացման գործընթացը շարունակվում է։ Մասնավորապես, վերսկսվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների տնօրենների թափուր պաշտոնների կասեցված մրցույթների գործերի ընդունման և կասեցված մրցույթների անցկացման գործընթացը:

Ժամանակացույց


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]