Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 27 հազար արցախցի. ՌԴ ՊՆ

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 27 հազար 
արցախցի. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել ևս 1168 արցախցի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձած քաղաքացիների ընդհանուր թիվն արդեն ավելի քան 27 հազար է:

«Ստեփանակերտի 8-րդ դպրոցում այսօր վերսկսվել է նաև ուսումնական գործընթացը: Ուսումնառությունը սկսել է ավելի քան 400 աշակերտ: Դպրոցը վերականգնվել է ռուս խաղաղապահների օգնությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ կայքում:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]