Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. քաղաքապետի մամուլի խոսնակ

Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. քաղաքապետի մամուլի 
խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում  ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում:Երևանի քաղաքային իշխանությունը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշեց Կարապետյանը:

Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]