Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսպանիայում հաշվել են, թե քանի զբոսաշրջիկ են կորցրել համավարակի պատճառով

Իսպանիայում հաշվել են, թե քանի զբոսաշրջիկ են կորցրել համավարակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում զբոսաշրջիկների հոսքի անկումը տարվա սկզբից մինչեւ հոկտեմբեր գերազանցել Է 76 տոկոսը՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Վիճակագրության ազգային ինստիտուտի (INE) տվյալները:

Նոյեմբերին երկիր Է ժամանել ավելի քան 1 մլն օտարերկրացի, տարվա առաջին տասն ամսվա ընթացքում՝ 17,9 միլիոն: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի այդ ցուցանիշը եղել Է 74,7 միլիոն:

Ամենամեծ կորուստները ԱՄՆ-ից հյուրերն են, որոնց թիվը կրճատվել Է 86,5 տոկոսով: Ամենից շատ Իսպանիա են ժամանում ֆրանսիացիները, տարվա ընթացքում այցերը կրճատվել են մեկ երրորդով:

Տարեսկզբից ի վեր ճանապարհորդների միագումար ծախսերը կազմել են 18,6 մլրդ եվրո, մեկ տարի առաջ դրանք հասել Էին 82 մլրդ եվրոյի: Նրանցից յուրաքանչյուրի ծախսերը նույնպես նվազել են 23 տոկոսով՝ հասնելով օրական 845 եվրոյի:

Անցյալ տարի Իսպանիա Էր ժամանել գրեթե 84 մլն զբոսաշրջիկ (սա երկրորդ տեղն Է աշխարհում Ֆրանսիայից հետո): 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ զբոսաշրջիկների հոսքն ապրիլին եւ մայիսին եղել Է 100 տոկոս, հունիսին՝ 97,7 տոկոս:

Մի շարք երկրներից հյուրերի համար, որոնք չեն մտնում ԵՄ-ի կազմի մեջ, այդ թվում՝ Ռուսաստանից, Իսպանիայի սահմանները փակ են մարտ ամսից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]