Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թոմաս Բախը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ ընտրության միակ թեկնածուն է

Թոմաս Բախը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ ընտրության միակ թեկնածուն է

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Թոմաս Բախը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ ընտրության միակ թեկնածուն է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամները տեղեկացվել  են կազմակերպության նախագահի ընտրության մասին: Այդ պաշտոնին հավակնում է ՄՕԿ-ի ներկայի ղեկավար Թոմաս Բախը։ Նա իր  մտադրության մասին հայտնել էր դեռևս ամռանը։  Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է  նոյեմբերի 30-ին: Այլ դիմողներ չեն գրանցվել: 

Ընտրությունները տեղի կունենան ՄՕԿ-ի 137-րդ նստաշրջանում, որը  նշանակված է  Աթենքում ՝ 2021թ․ մարտի 10-12-ը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]