Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն խորհուրդ Է տվել դիմակ կրել շենքերի ներսում եւ դրանցից դուրս, երբ հնարավոր չԷ պահպանել հեռավորությունը

ԱՀԿ-ն խորհուրդ Է տվել դիմակ կրել շենքերի ներսում եւ դրանցից դուրս, երբ հնարավոր չԷ պահպանել հեռավորությունը
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարծում Է, որ համավարակի պայմաններում դիմակն անհրաժեշտ Է կրել շենքերի ներսում եւ դրանցից դուրս, ներառյալ խանութները, դպրոցները եւ կոլեկտիվ աշխատատեղերը, եթե հնարավորություն չկա առնվազն մեկ մետր ֆիզիկական հեռավորության պահպանման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԱՀԿ-ի՝ դեկտեմբերի 2-ին Ժնեւում հրապարակված ուղեցույց հանձնարարականներում:

Ընդգծված Է, որ հասարակական վայրերում, որտեղ կարող են առաջանալ կորոնավիրուսի տարածման օջախներ, ԱՀԿ-ն խորհուրդ Է տալիս կրել «ոչ բժշկական դիմակներ ինչպես շենքերի ներսում, ինչպիսիք են խանութները, ընդհանուր աշխատատեղերը եւ դպրոցները, այնպես Էլ շենքերից դուրս, որտեղ հնարավոր չԷ մեկ մետրից ոչ պակաս ֆիզիկական հեռավորությունը»: Բացի դրանից, կազմակարպությունը խորհուրդ Է տալիս դիմակ կրել միշտ, անկախ պահանջվող հեռավորության պահպանման հնարավորություններից, այն շենքերում, որտեղ բացակայում Է պատշաճ օդափոխումը:

Այս հանձնարարականը տարածվում Է ինչպես չափահասների, այնպես Էլ 12 տարեկան եւ բարձր տարիքի երեխաների վրա: Մինչեւ հինգ տարեկան երեխաներին դիմակ կրել չի հանձնարարվում, իսկ 6-ից մինչեւ 11 տարեկան տարիքային կատեգորիայի համար դիմակ կրելու որոշումն ընդունվում Է՝ հաշվի առնելով տվյալ տեղում կորոնավիրուսով վարակման ոլորտում կոնկրետ իրավիճակը, ինչպես նաեւ դիմակի ճիշտ գործածման՝ երեխայի ունակությունը եւ մեծահասակների կողմից հսկողություն ապահովելու հնարավրությունը, պարզաբանել են ԱՀԿ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]